Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 2 միլիարդ 200 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա և սարքավորումներ վաճառելու գործարքին, որին կտրականապես դեմ է Պեկինը:
Գործարքով ենթադրվում է Թայվանին վաճառել «Աբրամս» տեսակի 108 հրասայլ, «Սթրինգներ» տեսակի 250 հակաօդային պաշտպանության շարժական հրթիռներ և այլ տեխնիկա: Չինաստանը հունիսին ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել այդ գործարքը:
Պեկինը չի ճանաչում Թայվանի անկախ կարգավիճակը և կղզին համարում է անջատական տարածք, որը հարկ եղած դեպքում կարող է ուժով վերադարձնել:
Միջազգային համայնքը Թայվանը համարում է Չինաստանի մաս: Թայվանը ՄԱԿ-ի անդամ չէ: