Բրյուսելում սկսվել է Եվրամիության գագաթնաժողովի երկրորդ օրը: Այս հավաքը վերջինը կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար:
67-ամյա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում 16 տարի աշխատելու ընթացքում մասնակցել է ավելի քան 100 գագաթնաժողովների:
Մերկելը չի մասնակցել Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններին և հայտնել է պաշտոնն ազատելուց հետո քաղաքական կյանքից հեռանալու մտադրության մասին:
Այս գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը Լեհաստանի ղեկավարների և Եվրամիության ազատական մեծամասնության վեճն է, որը սկսվել է այն բանից հետո, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, թե Եվրամիության որոշ օրենքներ հակասում են Լեհաստանի մայր օրենքին: