Մատչելիության հղումներ

Քաղաքական հրաժեշտի ուղևորությունների շրջանակում Մերկելն այցելել է Լեհաստան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, Վարշավա, 11 սեպտեմբերի, 2021թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, Վարշավա, 11 սեպտեմբերի, 2021թ.

Քաղաքական կյանքից հեռանալու մասին հայտարարած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժեշտի այցելություններով վերջին շրջանում ուղևորվում է տարբեր երկրներ: Այսօր նա Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ:

2005 թվականին ստանձնելով կանցլերի պաշտոնը, Մերկելն ավելի քան 20 անգամ է եղել Լեհաստանում:

Այսօր Մերկելը և Մորավիեցկին քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը և այդ երկրից Եվրոպա ապօրինի միգրանտների հոսքը զսպելու խնդիրը:

Լեհաստանի, Լիտվայի և Լատվայի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում են միգրատներին դեպի Եվրամիության սահմաններ միտումնավոր ուղղորդելու և այդ եղանակով Եվրամիության ներսում ճգնաժամ հրահրելու համար:

Այցի ընթացքում կանցլերը և վարչապետն անդրադարձել են նաև «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի ծրագրին, որն ավարտին է հասցվել, չնայած Լեհաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առարկություններին:

Կանցլեր Մերկելը գազատարի հարցով մշտապես պնդել է, որ Գերմանիան չի հրաժարվի այդ ծրագրից, քանի որ այն, ըստ Բեռլինի, սոսկ տնտեսական նպատակ է հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG