16 մարդ է զոհվել այսօր առավոտյան Ռուսաստանի Ռյազան քաղաքի մոտ գտնվող վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ողբերգական միջադեպի պահին արտադրամասում 17 մարդ է գտնվել։
Պայթյունի հիմնական պատճառը համարվում է տեխնոլոգիական պրոցեսների խախտումը։ Այս վարկածն է նշված Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ռեգիոնալ մասնաճյուղի մամուլի ծառայության հաղորդագրությունում։