Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց է կայացել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի միջև


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն են կարևորել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը, քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:

44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներից Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:

XS
SM
MD
LG