Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1054-ով, բուժվածներինը՝ 889-ով, գրանցվել է մահվան ևս 37 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1054-ով՝ հասնելով 284 հազար 237-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 37 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 889-ով և հասել 255 հազար 821-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 հազար 933 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 910 հազար 201-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 842-ի, ևս 1235 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 339 մարդ։

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք

Արցախում հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, այդ թվում՝ 2 երեխա:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 90 վարակակիր, 12: հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 14 հազար 685 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության1400 դեպք։

XS
SM
MD
LG