Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1192-ով, բուժվածներինը՝ 996-ով, գրանցվել է մահվան ևս 27 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1192-ով՝ հասնելով 283 հազար 183-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 996-ով և հասել 254 հազար 932-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 11 հազար 204 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 886 հազար 64-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 805-ի, ևս 1233 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 212 մարդ։

XS
SM
MD
LG