Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հյուսիսում հայերից և վրացիներից կազմված հանցախումբ է վնասազերծվել


Ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի տարածքում գործող հայկական և վրացական հանցավոր խմբերի մի քանի տասնյակ անդամների։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի ժանդարմերիայի ազգային ծառայությունը՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է երկրի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքում։

«Լայնածավալ գործողության ընթացքում, որին ժանդարմներից բացի մասնակցում էին նաև Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական վարչության և Ամյեն քաղաքի փրկարարական-որոնողական ծառայության աշխատակիցները, 61 խուզարկություն է իրականացվել, բերման է ենթարկվել 37 մարդ», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։

Ֆրանսիացի իրավապահների պնդմամբ, վնասազերծված հանցավոր խումբը զբաղվում էր ծխախոտի և ավտոմեքենաների մաքսանենգությամբ։

XS
SM
MD
LG