Մատչելիության հղումներ

Բրիտանական ոստիկանությունը պատգամավոր Էմեսսի սպանությունը որակում է ահաբեկչական ակտ


Մեծ Բրիտանիա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Լի-օն-Սի, 15-ը հոկտեմբերի, 2021թ.
Մեծ Բրիտանիա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Լի-օն-Սի, 15-ը հոկտեմբերի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմեսսի սպանությունը որակում է որպես ահաբեկչական ակտ։

Հանցագործության հետաքննությունն իրականացնում է ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բաժինը։ Գերատեսչությունը հայտնել է, որ քննիչները նախնական փուլում ծայրահեղական իսլամիզմի տարրեր են հայտնաբերել:

Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության 69-ամյա պատգամավորի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնից քիչ հեռու գտնվող Լի-օն-Սի քաղաքի եկեղեցիներից մեկում՝ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում։ Քաղաքական գործիչը մահացել է դանակի հարվածների հետևանքով։

Ողբերգությունից քիչ անց կասկածյալը ձերբակալվել է, նրա ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG