Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով, բուժվածներինը՝ 754-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով՝ հասնելով 276 հազար 666-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 754-ով և հասել 251 հազար 330-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 հազար 522 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 839 հազար 622-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 675-ի, ևս 1231 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 430 մարդ։

Արցախում՝ 34 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաներ: Վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, և 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 հազար 179 քաղաքացու հետազոտություն, որից 1307-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG