Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1217-ով, բուժվածներինը՝ 521-ով, գրանցվել է մահվան ևս 28 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1217-ով՝ հասնելով 275 հազար 77-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 521-ով և հասել 250 հազար 576-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 497 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 827 հազար 100-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 646-ի, ևս 1231 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 624 մարդ։

Արցախում՝ 36 նոր դեպք

Armenia-The ministry of Health of Nagorno Karabakh covid-19 test,undated
Armenia-The ministry of Health of Nagorno Karabakh covid-19 test,undated

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր, նրանցից 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 հազար 38 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG