Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ երկու ղեկավարները չեն բացահայտել։ Հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում:
Սա Փաշինյանի և Պուտինի արդեն չորրորդ բանակցությունն է այս տարվա ընթացքում: