Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ հանդիպումը:
Սա երկու ղեկավարների արդեն չորրորդ դեմառդեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարճատև աշխատանքային այցով է Մոսկվա ժամանել։ Այցի շրջանակում միայն հանդիպումն է Վլադիմիր Պուտինի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նախատեսված չեն։
Կրեմլի ավելի վաղ տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանն այսօր քննարկելու են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Մամուլի ասուլիս կամ հայտարարություն բանակցություններից հետո նախատեսված չէ: