Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական տվեց


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ղրղըզստանում, 11-ը ապրիլի, 2021թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ղրղըզստանում, 11-ը ապրիլի, 2021թ․

Հրաժարական է տվել Ղրղըզստանի կառավարությունը։ «Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։

Ապրիլի 11-ի հանրաքվեում հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ղրղըզստանն անցել է նախագահական կառավարման, վերացվել է վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունը դարձել նախարարների կաբինետ, որի նախագահը միաժամանակ զբաղեցնում է նաև երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG