Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1151-ով, բուժվածներինը՝ 714-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1151-ով՝ հասնելով 272 հազար 356-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 714-ով և հասել 248 հազար 267-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 801 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 805 հազար 317-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 549-ի, ևս 1227 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 313 մարդ։

Արցախում՝ 20 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 հազար 811 քաղաքացու հետազոտություն, որից 1230-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG