Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1331-ով, բուժվածներինը՝ 894-ով, գրանցվել է մահվան ևս 30 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1331 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 894-ով, գրանցվել է 30 մահվան դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 271 հազար 205 դեպք, որոնցից 247 հազար 553-ն` ապաքինված, 5529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 896 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 797 հազար 516 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Արցախում 71 թեստավորումից13-ն են դրական եղել, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր:

Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ մահ: «Հիվանդը 73-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և ուներ ուղեկցող լուրջ հիվանդություններ», - նշում են նախարարությունից:

XS
SM
MD
LG