Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը


Սահմանադրական դատարանը որոշել է, որ մարտի 24-ին ԱԺ-ի ընդունած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար այսուհետ սահմանվում է մինչև 3 միլիոն դրամ տուգանք` նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։

Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն` այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։

XS
SM
MD
LG