Մատչելիության հղումներ

Freedom House-ը Հայաստանին կոչ է անում չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը:

Freedom House-ը շեշտում է՝ ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգություններն ու չեղարկել օրենքը», - ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ այդ օրենքի զրպարտության փոխհատուցման չափ սահմանվում է նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։

XS
SM
MD
LG