Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատարանն ընդդիմադիր ակտիվիստին դատապարտեց 13 տարվա ազատազրկման


Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 13 տարվա ազատազրկման դատապարտեց Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ Նիյամեդին Ահմեդովին։

Նա ձերբակալվել էր այս տարվա ապրիլին և 30 օրվա կալանքի դատապարտվել՝ կարանտինային ռեժիմի խախտման և ոստիկանների նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար։

Այդ ընթացքում, ինչպես հիշեցնում է «Թուրան» գործակալությունը, ընդդիմադիր ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման» մեղադրանքով։

«Բանտում Ահմեդովը ենթարկվել է խոշտանգումների, որի նպատակը կուսակցության առաջնորդի [Ալի Քերեմլի] դեմ ցուցմունքներ կորզելն էր», - նշում է «Թուրան»-ը։

«Նման բռնաճնշումներով իշխանությունները ցանկանում են շեղել ուշադրությունը սեփական հանցագործություններից։ Վերջին ապացույցը իշխող ընտանիքին արտասահմանում ապօրինությամբ գնված 700 միլիոն դոլար արժողությամբ սեփականության մասին տեղեկություններն են», - հայտարարել է Ալի Քերեմլին։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր ակտիվիստի դատավարությունը ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որի մի խումբ մասնակիցներ բերման են ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG