Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստուգել է բանակային ստորաբաժանումների մարտունակությունը, հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն այցելել է զինված ուժերի ինժեներական զորամաս, որտեղ նրան զեկուցել են ժամանակակից ինժեներական տեխնոլոգիաների և սարքավորումների արդյունավետ օգտագործման՝ անձնակազմի հմտությունների կատարելագործման մասին:
Հաղորդվում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ արագացված տեմպերով շարունակվում են աշխատանքները նորաստեղծ ինժեներական գումարտակների համալրման ուղղությամբ, որոնց ուսուցումն իրականացվում է թուրք մասնագետների մասնակցությամբ»: