Հնդկաստանը հույս ունի մինչև տարեվերջ ստանալ ռուսական S-400 (C 400) հրիռային համակարգերի առաջին խմբաքանակը, ինչպես նախատեսված է պայմանագրով, այսօր ասել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Վիվեկ Ռամ Չաուդհարին։
Ռուսաստանից S-400-ների հակաօդային պաշտպանության 5 խմբաքանակ ձեռք բերելու պայմանագիրը կողմերը ստորագրել են 2018 թվականին։ Գործարքի արժեքը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար։
Դելիի կողմից ռուսական S-400 համակարգերի գնումները բարդ խնդիր է ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններում։
Երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր ձեռք բերել ռուսական այդ սպառազինությունը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի հանդեպ՝ Թուրքիային զրկելով F-35 կործանիչների ծրագրից։