Մատչելիության հղումներ

Լրագրողների դեմ հարձակումներն ավելացել ու բազմաբնույթ են դարձել․ «Լրագրողներ առանց սահմանների»


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներից է, այսօր ասել է, որ ամբողջ աշխարհում լրագրողների դեմ սպառնալիքներն ավելի բազմատեսակ են դարձել։

«Կազմակերպությունների կամ անհատների կողմից լրագրողների դեմ գործողություններն աճել ու բազմատեսակ են դարձել՝ նրանց թուլացնելու, կամ նույնիսկ սպանելու համար», - Reuters-ին ասել է գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ աշխարհում 300 լրագրող գտնվում է բանտերում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքում նշված է, որ այն մասնագիտացված է մամուլի ազատությունը պաշտպանելու վրա, որը տեղեկատվություն ստանալու և փոխանցելու մարդու հիմնարար իրավունքն է։

XS
SM
MD
LG