Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը այսօր ասել է, թե հաջորդ ամիս պատրաստվում է վերականգնել Հարավային Կորեայի հետ սահմանային շփումները, միաժամանակ ԱՄՆ-ին մեղադրելով, նրա խոսքով, իր երկրի հանդեպ թշնամական քաղաքականությունը շարունակելումեջ։
Հյուսիսկորեական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ, նա ասել է, որ սահմանային ուղիների վերաբացումը, տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է ողջ կորեական ժողովրդի սպասումներին։
Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարությունը ողջունել է սահմանային ուղիները վերաբացելու Կին Չեն Ընի հայտարարությունը` անպատասխան թողնելով նրա մյուս մեկնաբանությունները։
Փհենյանը Սեուլին և Վաշինգտոնին կոչ է արել սպառազինությունների հարցով հրաժարվել երկակի չափանիշներ կիրառելու քաղաքականությունից։
Վերջերս Հյուսիսային Կորեան հերթական սադրանքի էր դիմել՝ գերձայնային անհայտ տեսակի հրթիռ արձակելով Ճապոնական ծովի ուղղությամբ։