Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 772-ով, բուժվածներինը՝ 425-ով, գրանցվել է մահվան ևս 13 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 772-ով՝ հասնելով 259 հազար 779-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 425-ով և հասել 240 հազար 730-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 49 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 698 հազար 811-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 277-ի, ևս 1205 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 567 մարդ։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր:

XS
SM
MD
LG