Աֆղանստանում ներքին տեղահանվածների թիվն ավելացել է մոտ կես միլիոնով այն բանից հետո, երբ թալիբները սկսել են գրավել բնակավայրերը: Այդ մասին այսօր Ժնևում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Աֆղանստանում կա 3 և կես միլիոն ներքին տեղահանված, նրանցից կես միլիոնը վերջին շաբաթներին է հայտնվել այդ վիճակում»,- ասել է Գրանդին:
Հանձնակատարը նշել է, որ Աֆղանստանում տնտեսական և սոցիալական կաթվածը կարող է սրել լարվածությունը և նոր բռնություններ հրահրել, ինչն, իր հերթին, կհանգեցնի ներքին տեղահանվածների և արտասահման տեղափոխվող մարդկանց թվի աճին:
«Դա կարող է շատ արագ տեղի ունենալ», - ասել է Ֆիլիպո Գրանդին Ժնևում, որտեղ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է Աֆղանստանի համար ֆինանսական միջոցներ հավաքելու խնդիրը: