Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը Հայաստանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել


Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռաիսին հայտնել է իր վարչակազմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում և նշել, որ երկկողմ սերտ համագործակցությունը համապատասխանում է երկու հարևանների շահերին ու կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին հղած Իրանի նախագահի շնորհավորական ուղերձներում։

Հայաստանի վարչապետին հղած ուղերձում Իրանի նախագահը ողջունել է Թեհրանի ու Երևանի միջև փոխշահավետ համագործակցությունը, որը նրա խոսքերով՝ վերջին տարիներին քանակապես և որակապես աճել է։

Էբրահիմ Ռաիսին նաև նշել է, որ Իրանի ու Հայաստանի նոր կառավարությունները նոր դարաշրջանում կարող են հասնել նշանակալից ձեռքբերումների, նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը ու բավարարել երկու բարեկամ ժողովուրդների շահերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG