ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր COVID-19-ի վերաբերյալ վիրտուալ գագաթնաժողով կանցկացնի և, ինչպես սպասվում է, կհայտարարի այլ երկրներին պատվաստանյութեր փոխանցելու նոր պարտավորությունների մասին:
Բայդենն ասել է, որ «լրացուցիչ պարտավորություններն» ուղղված կլինեն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ Բայդենը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 15 միլիարդ դոլար է հատկացրել COVID-19-ի գլոբալ արձագանքին՝ այլ երկրներին COVID-19 ավելի քան 160 միլիոն դեղաչափ պատվաստանյութի տրամադրումը ֆինանսավորելու համար:
Հեռավար գագաթնաժողովը տեղի է ունենում ԱՄՆ-ում շարունակվող COVID-19- ի դեպքերի աճի ֆոնին:
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին ներկա աշխարհի առաջնորդներն այսօր կորոշեն պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման դեմ պայքարի հարցով արտահերթ նիստ հրավիրել: