Մատչելիության հղումներ

Բայդենը նոյեմբերին կթեթևացնի արտասահմանցիների ԱՄՆ ուղևորությունների սահմանափակումները


ԱՄՆ - Նյու Յորքի Ջոն Քենեդի օդանավակայանը 2020 թվականի մարտին
ԱՄՆ - Նյու Յորքի Ջոն Քենեդի օդանավակայանը 2020 թվականի մարտին

Միացյալ Նահանգների նախագահը նոյեմբերին կթեթևացնի արտասահմանցիների ԱՄՆ ուղևորությունների սահմանափակումները։ Դա, սակայն, տեղի կունենա այն բանից հետո, երբ Ջո Բայդենի վարչակազմը պահանջի երկիր թռչող բոլոր օտարերկրյա քաղաքացիներին լիովին պատվաստվել:

Սպիտակ տան COVID-19-ի հարցերի համակարգող Ջեֆ Զիենցը, երեկ հայտարարելով նոր քաղաքականության մասին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներ մեկնողներն օդանավ նստելուց առաջ պետք է ցույց տան պատվաստման ապացույց, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ Լիովին պատվաստված ուղևորներից կարանտին չի պահանջվի։

Ամերիկյան վարչակազմը նաև կխստացնի թեստավորման կանոնները չպատվաստված ԱՄՆ քաղաքացիների համար։

XS
SM
MD
LG