«Ադրբեջանը մեզ համար ոչ միայն հարևան է, այլև մենք ռազմավարական գործընկերներ ենք», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Մառնեուլիի շրջանում այսօր ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղիզիլաջլո գյուղում նա մասնակցել է ադրբեջանական SOCAR ընկերության միջոցներով կառուցված մարզական համալիրի բացմանը, որը SOCAR-ը անհատույց նվիրել է Վրաստանի կառավարությանը։
Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանում SOCAR-ի ներդրումների կարևորությունը, ասելով, որ ադրբեջանական ընկերությունը Վրաստանում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել։
«SOCAR-ը սոցիալական հատուկ պատասխանատվություն է կրում։ Տարբեր շրջանների մեր բնակչության համար ընկերությունը սոցիալական բնույթի շատ ծրագրեր է իրականացրել, և այսօրվա օրը դրա ապացույցն է», - ասել է Վրաստանի վարչապետը։