Մատչելիության հղումներ

«Առաջիկայում ականատես կլինեք նաև ակցիաների և գործողությունների»․ «Հայաստան»-ը վերահաստատում է՝ չի հրաժարվում փողոցային պայքարից


«Հայաստան» դաշինքը վերահաստատում է՝ երբեք չի հրաժարվել և չի հրաժարվելու փողոցային պայքարից։

Այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ այս փուլում ակտիվ քննարկումների մեջ են, թե ինչպես անեն, «որպեսզի չեզոքացնեն երկրին սպառնացող վտանգները և կանխեն Հայաստանի թուրքացումը»։

Ընդգծելով, որ «երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ՝ պետականությանը սպառնում են վտանգներ»՝ Սաղաթելյանը շեշտեց՝ ընդդիմությունը, մասնավորապես, իրենց դաշինքն անելիք ունի։ «Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների», - ասաց Սաղաթելյանը։

«Ազատության» ճշտող հարցին, թե դա նշանակում է, որ կլինեն հանրահավաքնե՞ր, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Մենք չէինք հրաժարվել հանրահավաքներից, որ հիմա էլ դա է նշանակում։ Մենք մանդատները վերցնելուց առաջ, դրանից հետո Ազգային ժողովում իմ հիմնական և առաջին ելույթում բազմաթիվ անգամ ասել եմ, իմ գործընկերներն էլ, ասել ենք, որ մեր խորհրդարանական պայքարը զուգորդվելու է նաև փողոցային պայքարով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG