Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 11 անձանց նկատմամբ՝ նրանց մեղադրելով վաղը մեկնարկող Պետդումայի ընտրությունների օրերին երկրի տարածքում անկարգություններ նախապատրաստելու համար։
Քրեական գործով անցնում են ընդդիմադիր «Ինչ անել» Տելեգրամ ալիքի հիմնադիր Դմիտրի Չեբոտարևը ինչպես նաև պատգամավորության թեկնածու Անաստասիա Բրյուխանովայի նախընտրական շտաբի աշխատակացուհի, Մոսկվայի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի ուսանողուհի Մարիա Պլատոնովան։
Վերջինիս արդեն իսկ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Պլատոնովան, սակայն, ներկայացված մեղադրանքը չի ընդունում։