Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
Դեռ ապրիլին կառավարությունը որոշում կայացրեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը՝ պայմանով, որ սա վերջնական որոշում չէ և հարցը դեռ պետք է քննարկվի։
Օրինագիծը կառավարություն էր բերել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով՝ այդքան երկար արձակուրդ ունենալը վնասում է տնտեսությանը։ Գործադիրում, սակայն, բոլորը չէ, որ կիսում էին այս տեսակետը։