Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում նշել են երկրի հիմնադրման 73-ամյակը


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պապու՝ Կիմ Իր Սենի Իրի անվան հրապարակում ներկա է երկրի 73-ամյակի հանդեսին, Փհենյան, 9 սեպտեմբերի, 2021թ.
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պապու՝ Կիմ Իր Սենի Իրի անվան հրապարակում ներկա է երկրի 73-ամյակի հանդեսին, Փհենյան, 9 սեպտեմբերի, 2021թ.

Հյուսիսային Կորեայում զանգվածային տոնակատարություններով նշել են կոմունիստական երկրի հիմնադրման 73-ամյակը:

Մայրաքաղաք Փհենյանում աշխատավորները և ուսանողները շքերթով անցել են հրապարակներով և կենտրոնական փողոցներով:

Անցած գիշեր Փհենյանում՝ Կիմ Իր Սենի հրապարակում, տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զորահանդես, որին ներկա էր երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդը հիմնադիր նախագահ Կիմ Իր Սենի թոռն է և երկրորդ նախագահ Կիմ Չեն Իրի որդին:

Ըստ Փհենյանից ստացված հաղորդագրության, այս անգամ զորահանդեսին չեն բերվել միջմայրացամաքային հրթիռներ: Ի տարբերություն անցյալ տարվա զորահանդեսի՝ Կիմ Չեն Ընը երեկ հանդես չի եկել որևէ ուղերձով և չի սպառնացել հարկ եղած դեպքում թշնամիներին հարվածել միջուկային զենքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG