Մատչելիության հղումներ

Ըստ ԵՄ-ի՝ Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի


Աֆղանստանի նոր կառավարությունը նման չէ ներառական և ներկայացուցչական կառույցի, որն արտացոլում է Աֆղանստանի հարուստ, էթնիկ և կրոնական բազմազանությունը: Այդ մասին հայտարարել են Եվրամիության արտաքին ծառայությունում այն բանից հետո, երբ թալիբները հրապարակել են նախարարների ժամանակավոր կաբինետի կազմը:

Այն ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան:

Երեքշաբթի ուշ երեկոյան Քաբուլում «Թալիբան» շարժումը հրապարակեց Աֆղանստանի նոր կառավարության կազմը։ Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG