Արցախում սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, 4 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։