Միացյալ Նահանգները կգտնի Աֆղանստանում մնացած ամերիկացիներին տարհանելու եղանակ, եթե նրանք ցանկանան լքել երկիրը, խոստացել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Հանրապետական հայտնի պատգամավորը նաև հայտարարել է, որ «Թալիբան» շարժման զինյալները արգելափակում են իրենց ելքը Քաբուլի օդանավակայանից։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը CNN-ին ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Աֆղանստանում մոտ 100 ամերիկացի է մնացել գրեթե մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ամերիկյան բանակը ավարտեց դուրսբերումը՝ գրեթե քսանամյա պատերազմից հետո: