Հարկավոր է համակերպվել Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին հետ», նախօրեին Պակիստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ Բրիտանական արտգործնախարարության ղեկավարը մայրաքաղաք Իսլամաբադում կայացած բանակցություններից բացի, այցելել է նաև աֆղանա-պակիստանյան սահման։
«Մենք կենտրոնանում ենք Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին համակերպվելու վրա։ Բացի այդ, մեզ համար այժմ երկու առաջնահերթություն գոյություն ունի։ Առաջինը՝ այս պահին Աֆղանստանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և այն աֆղանցիների տարհանումն է, որոնք աշխատել են բրիտանացիների հետ։
Մյուս առաջնահերությունը Աֆղանստանի խնդրում համապարփակ միջազգային ռազմավարության մշակումն է», - հայտարարում էր Ռաաբը: