«Մոսկվան հետագայում ևս պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրեցինք վերջերս Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, արձանագրեցինք այն առումով, որ նկատել ենք դրանք և ի գիտություն ընդունել», -հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցման գործընթացին, որ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - նշել է Զախարովան։