Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Վթարի հետևանքով՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի, 14-ը՝ Երևանի «Էրեբունի», իսկ 1-ը՝ Մասիսի բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից, ասված է հաղորդագրությունում։