Մատչելիության հղումներ

Պաշտպանն ահազանգում է՝ ադրբեջանցի զինվորները Վայոց ձորի «Գոգի լեռ» կոչվող սարատեղից 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել


Լուսանկարը՝ Պաշտպանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Պաշտպանի ֆեյսբուքյան էջից

8 միլիոն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել են։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք:

Թաթոյանը փոխանցում է, որ Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձրել։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին: Տուժած բնակիչները տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս խրամատից և մոտենում կենդանիներին:

Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին: Զինծառայողները զինված են եղել և վտանգի պատճառով գյուղացիները չեն մոտեցել և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

XS
SM
MD
LG