Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը ցավակցել է Ղազախստանի նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես ասված է.

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին», - հաղորդում է կառավարությունը:

Երկրի ռազմակայանում տեղի էին ունեցել պայթյուններ ու հրդեհ, կան զոհեր և վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG