Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Աֆղանստանում ծառայող 120 խաղաղապահների առաքելության ավարտի մասին:
Նախարարության փոխանցմամբ, այդ զինծառայողների հիմնական խնդիրը մայրաքաղաք Քաբուլի օդակայանի պաշտպանությունն էր:
«Ադրբեջանի խաղաղապահներն օգոստոսի 26-ի գիշերը ժամը 1-ին հեռացել են Քաբուլից»,- ասվում է Պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում:
Նախարարությունը նշում է, որ ամբողջ հանդերձանքը, գույքը և զենքն օդային ճանապարհով ուղարկվել է Անկարա:
«Առաջիկայում խաղաղապահները կվերադառնան Ադրբեջան»,- ասվում է հաղորդագրությունում: