Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են Աֆղանստանի խնդիրը:
Երկու ղեկավարներն ընդգծել են, որ Աֆղանստանի քաղաքական ուժերը պարտավոր են բարիդրացիական կապեր հաստատել միջազգային համայնքի հետ և խզել բոլոր կապերն ահաբեկչական կազմակերպությունների հետ:
«Աֆղանստանի քաղաքական ուժերը պետք է ավելի զուսպ և չափավոր քաղաքականություն իրականացնեն, Չինաստանը հարգելու է Աֆղանստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը և իրագործելու է այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն»,- ասել է Սի Ծինպինը:
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները պայմանավորվել են համակարգված գործել Աֆղանստանի հարցում: