Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքների առաջին փուլին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ, ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, նրանք կարող են ներգրավվել նաև մարտական հերթապահության, կստանան ամսական աշխատավարձ կախված զինվորական կոչումից։
Հաջորդ եռամսյա վարժական հավաքը Պաշտպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: