Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ 35 թեստավորումից


Երեկ կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 120 քաղաքացու հետազոտություն, որից 1021-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG