Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 45 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի  2 դեպք


Արցախում երեկ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 85 քաղաքացու հետազոտություն, որից 1017-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG