Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրոպական միությունը «տեխնիկական շփումներ է պահպանում» «Թալիբան» շարժման հետ, սակայն քաղաքական բանակցություններ չի վարում և մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա թալիբների թեմայով խոսել է Իսպանիայում, որտեղ այցելել է աֆղանստանցի փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն:
«Եվրամիությունը տեխնիկական շփումներ է պահպանում թալիբների հետ, դա անհրաժեշտ է մարդկանց կյանքը փրկելու համար, բայց քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին խոսք անգամ չկա»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: