Մատչելիության հղումներ

Թալիբները պնդում են, որ պատրաստ են երաշխավորել օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը


«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի խոսնակ Սուհայիլ Շահինը, արխիվ
«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի խոսնակ Սուհայիլ Շահինը, արխիվ

Թալիբները հավաստիացնում են, որ պատրաստ են երաշխավորել օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը Քաբուլում:

Այդ մասին Քաթարում հայտարարել է «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի խոսնակ Սուհայիլ Շահինն, ով պատասխանել է «Չինաստանի համաշխարհային հեռուստացանց» ընկերության թղթակցի հարցերին:

«Դուք, թերևս, տեսել եք հարցի վերաբերյալ մեր հայտարարությունները, մենք ընդգծում ենք, որ դեսպանատներին մեր կողմից վտանգ չի սպառնում, ընդհակառակը` մենք ապահով պայմաններ կստեղծենք բոլոր դիվանագետների համար, նրանց անվտանգությունը կլինի ավելի բարձր մակարդակի, քան անցյալում էր»,- ասել է Շահինը:

Երկրի մայրաքաղաքը հսկողության տակ վերցրած զինյալները վստահեցնում են, որ խաղաղություն և կայունություն են բերել ամբողջ ժողովրդին: Թալիբների խոսքով, այսօրվա առանցքային խնդիրը կարգուկանոնի հաստատումն է:

Թալիբները վստահեցնում են, որ խաղաղություն և անվտանգություն են ապահովելու Քաբուլում, երկրի մայրաքաղաքում վերականգնելու են կարգուկանոնը և նպաստելու են բարգավաճմանը:

«Մենք ունենք միասնական թիմ, մենք խաղաղություն և բարօրություն ենք բերում մեր ժողովրդին, փառք Աստծո, ինչ-ինչ լուրջ միջադեպեր դեռ չեն եղել, վերջերս մենք կալանավորել ենք մի խումբ ավազակների, ովքեր մարդկանց տներն են թալանել, սպասում ենք, թե երբ կհայտարարվի իսլամական նոր կառավարության մասին»,- ասել է Քաբուլում թալիբների հրամանատար Սայադ Ռահման Բադրը:

Նրա խոսքով, Աֆղանստանում նոր վարչակարգը շատ ավելի վճռական և արդյունավետ է աշխատելու և արդարացնելու է ժողովրդի ակնկալիքները:

«Մենք Աշրաֆ Ղանիի {փախուստի դիմած և Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստանած նախագահի} կառավարությունը չենք, որ երկրում քաոս թույլ տանք»,- հայտարարել է Բադրը:

XS
SM
MD
LG