Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղըզստան:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Սա Փաշինյանի երրորդ արտասահմանյան այցն է՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Մինչ այդ նա աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում, Իրանում։