Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաձայն հաղորդագրության՝ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Սա Փաշինյանի երկրորդ արտասահմանյան այցն է՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Մինչ այդ նա մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։